44-օրեայ պատերազմի մասնակից, պահեստազօրի աւագ լեյթենանթ Նուէր Կիրակոսեանը ֆէյսբուքեան իր էջով գրած է.
«ես եւ Արթուր Աւագեանը` չլինելով կուսակցականապէս եւ ֆինանսապէս մոտիվացուած,
առանց իշխանական եւ կարգավիճակային շարժառիթների,
որպէս Անկախութեան սերնդի ներկայացուցիչներ.
յայտարարում ենք անժամկէտ հացադուլ եւ առաւօտեան ժամը 09:00-ից լինելու ենք Ազատութեան հրապարակում:
Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրութեան սեւեռումն է Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակին եւ կոնկրէտ` գործնական քայլերի կատարման ուղղորդումը:
Քայլը ծայրահյեղական է, ինքնաբուխ, բայց համարժէք իրավիճակին:
Այն կոչ է, ծառայելու օրինակ:
Մեր լաւ եւ ազնիւ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող էք միանալ մեզ ցանկացած` ձեր հնարաւորութիւնների սահմանների կարգավիճակով:
Արցախում ապրում են մեզ պէս եւ մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ` հայրենակիցներ: Հիմա ոչինչ չանելը հաւասար է ուրացման:
Կամքը ուժ է: Երիտասարդութիւնը՝ կարգավիճակ:
Եկէ՛ք միաւորենք անհրաժեշտը, որովհետեւ «թշնամին նոյն թշնամին է…, մենք էլ` նոյն մենք»: