image
Հրատապ լուրեր:

2021-ին Հայաստան այցելած է մօտ 850.000 զբօսաշրջիկ

2021-ին Հայաստան այցելած է մօտ 850.000 զբօսաշրջիկ

ՀՀ Տնտեսութեան նախարարութեան Զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահ Սիսիան Պօղոսեանի փաստմամբ, 2021 թուականին Հայաստանի մէջ հիւրընկալուած են մօտ 850.000 զբօսաշրջիկներ: 

«Հայաստան ամենաշատ զբօսաշրջիկներ այցելած են են 2019 թուականին` 1 միլիոն 900 հազար: Եւ հիմա կ'աշխատինք, որ նոյն ձեւով ցուցանիշը բարձրանայ եւ յոյս ունենք, որ կ'աւելնայ», ըսաւ Սիսիան Պօղոսեան:

Ըստ անոր, այս պահուն Հայաստանը մեծ հետաքրքութիւն կը ներկայացնէ Ռուսաստանի, Իրանի եւ Գերմանիոյ քաղաքացիներուն համար: Հարցին` թէ արդեօք պատերազմին պատճառով չէ՞ տուժած Հայաստանի Հանրապետութեան զբօսաշրջային ոլորտը, զբօսաշրջութեան պետական կոմիտէի նախագահը ըսաւ․ «Աւելի շատ «Քովիտ»ն է ունեցել իր բացասական ազդեցութիւնը: Պատերազմի պահով ասեմ` մենք գիտենք, որ Հայաստանը շատ ապահով երկիր է եւ նոյնպէս ասում ենք նրանց, որոնք հետաքրքրուած են Հայաստան այցելելով: Ասում ենք` Հայաստանը կայ եւ միշտ եղել է ապահով: Կամաց-կամաց տեսնում ենք, որ զբօսաշրջիկների թիւը շատանում է, անցած տարի բաւական շատ զբօսաշրջիկ ենք ունեցել Հայաստանում: 2020 թուականին «Քովիտ»ի հետ կապուած թիւերը իջել էին, ինչպէս ողջ աշխարհում: Հետաքրքրութիւնը կայ, ժողովուրդն ուզում է այցելել տարբեր երկրներ, նմանապէս եւ Հայաստան»: