image

Սուտանցի Յայտնի Քաղաքական Գործիչ ՝ Հասան Թուրապի Պատմութեան Անցաւ

Սուտանցի  Յայտնի Քաղաքական  Գործիչ ՝   Հասան  Թուրապի   Պատմութեան Անցաւ

Այսօր  Սուտանի մայրաքաղաք  Խորթումի մէջ իր մահկանացուն կնքեց     Հասան Թուրապին:  84  տարեկան քաղաքական յայտնի  գործիչը կարեւոր եւ երեւելի  դեր ունեցած է  Սուտանի  արդի    պատմութեան մէջ:      1932-ին Քասլայի      մէջ ծնած Թուրապի    իր  քաղաքական կեանքը սկսած  է 1964-ին,   աւարտելէ ետք Սորպոնը:  1988-ին     ստանձնած է Սուտանի արտաքին գործոց նախարարի պաշտօնը,   իսկ    1996-ին   ընտրուած է  երկրի խորհրդարանի   նախագահ:  1998-ին ընտրուած է  Սուտանի       իշխող «Ազգային համագումար» կուսակցութեան   ընդհանուր քարտուղար: 1999 -ին  Սուտանի նախագահ    Օմար Հասան Ալ Պաշիրին  հետ իր ունեցած  տարակարծութեան պատճառով   կը հեռացուի  իշխանական  համակարգէն եւ կը հիմնադրէ  «Ժողովրդային համագումար»     կուսակցութիւնը, որուն նախագահութիւնը կը վարէ  մինչեւ իր մահը:  Հասան   Թուրապի    յայտնի անուն է Սուտանի  մէջ  եւ     անոր  մօտեցումները հիմնուած  են            խաղաղ   միջոցներով քաղաքական  պայքար  ծաւալելու    մեթոտներուն վրայ: