image
Հրատապ լուրեր:

73-ամյա հայ դերասանուհին ծանր վիճակում է հայտնվել (լուսանկարներ)

73-ամյա հայ դերասանուհին ծանր վիճակում է հայտնվել (լուսանկարներ)

Արաբական մամուլը գրում է 73-ամյա հայ դերասանուհի, իրաքյան թատրոնի «միանձնուհի» համարվող Ազատուհի Սամվել Լաչինյանի մասին, նշելով, որ իրաքյան թատրոնի ամենահայտնի անուններից մեկը, որ տասնամյակներ շարունակ ուրախություն է պատճառել բազմահազար հանդիսատեսների, այսօր անկողնային հիվանդ է եւ օգնության կարիք ունի: 

Ազատուհի Սամվել Լաչինյանը  համարվում է Իրաքում առաջին կին-ուսանողը, որ  ընդունվել եւ ավարտել է Իրաքի Գեղարվեստական ինստիտուտի թատերական բաժինը: 

Թերթն առանձնացրել է   իրաքյան թատրոնի հայտնի  բեմադրությունները, որոնցում  գլխավոր դերեր  է ստանձել իրաքահայ դերասանուհին` «Փոթորիկը»,   «Արմավենին եւ հարեւանները», «Մեռելների հեղափոխությունը»: Արաբական մամուլը միաժամանակ նշում է, որ Ազատուհի Սամվել Լաչինյանը համարվել է  «թատրոնի սուրբ». վերջին անգամ նա իրաքյան բեմում երեւացել է 2006 թվականին` իրաքցի բեմադրիչ   Քազեմ Նասսարի  «Պատերազմի կանայք»  թատերգության մեջ:

Աղբյուրը նկարագրում է հայ դերասանուհու միայնությունը` իրաքյան պատերազմի պատճառով երկրից հեռացած հազարավոր հայերի ֆոնին, նշելով, որ  հատուկենտ մարդիկ են այսօր  հիշում Իրաքում մնացած հիվանդ  դերասանուհու գոյությունը: