Ազատութեան հրապարակէն մեկնարկած «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանի երթին ընթացքին լրագրողներու հետ զրոյցին Արթուր Վանեցեանը յայտնեց, որ յառաջիկայ օրերին պիտի ըլլան աւելի շատ բողոքի գործողութիւններ:
«Մեր հայենակիցները աւելի շատ դուրս կը գան փողոց, եւ մենք փողոցում կ'ունենանք այն կրիտիկական զանգուածը, որի դիմաց այլեւս իշխանութիւնը չի կարող դիմակայել: Փաշինեանը չի կարող ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, երբ լինի այն քանակը, որը մենք սպասում ենք, յատկապէս, երբ տեսնում ենք, թէ ինչպէս է փոխուել մարդկանց վերաբերմունքը», ըսաւ ան:
Վանեցեանը ընդգծեց` ինչ կը վերաբերի անոր, որ Նիկոլ Փաշինեանը ոչինչի առջեւ կանգ պիտի չառնէ, հաւատացէք` մենք կորսնցնելու բան չունինք:
«Մենք ամենաթանկն ենք կորցրել եւ շարունակում ենք կորցնել: Մենք մեր հայրենիքի մի հատուածն ենք կորցրել, որոշակի հատուածներ մաս-մաս կորցնում ենք, մեր հանգիստն ենք կորցրել, մեր երկրի անվտանգութիւնն ենք կորցրել, մեր երեխաներին ենք կորցրել, ինչի՞ մասին է խօսքը», ըսաւ Արթուր Վանեցեանը: