107:0 յարաբերակցութիւնը դեռ կը շարունակուի պահպանուիլ: Այս մասին գրած է «Անկախութիւն» շարժման առաջնորդ՝ Էտգար Ղազարեան՝ անդրադառնալով խորհրդարանական ուժերուն։
«Չնայած բազմաթիւ հիմնաւորումներին, պարզաբանումներին եւ մեկնաբանութիւններին` այս աշխատանքային շաբաթն աւարտուեց այն փաստի արձանագրմամբ, որ ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամաւորներից ոչ մէկը դեռ չի օգտուել 2022 թուականի օգոստոսի 2-ից յետոյ իրեն ընձեռնուած` վարչապետ Նիկոլ Փաշինեանին անվստահութիւն յայտնելու գործընթաց սկսելու սահմանադրական իրաւունքից։ Եթէ որեւէ պատգամաւոր (կամ պատգամաւորների խումբ) հանդէս չեն գալիս նման նախաձեռնութեամբ, դա նշանակում է, որ նրանք վստահութիւն են յայտնում Նիկոլ Փաշինեանին եւ նրա կառավարութեանը` անկախ իրենց բանաւոր յայտարարութիւններից եւ պատճառաբանութիւններից։ Աւելին, պարզւում է, որ նրանք նաեւ անփոխարինելի են համարում Նիկոլ Փաշինեանին, քանզի չեն կարողանում առաջադրել նրան փոխարինող վարչապետի արժանաւոր այլ թեկնածուի։
Սա փաստ է, անկախ այն բանից, թէ ում համար է դա հաճելի հնչում, իսկ ում համար` ոչ այնքան։
Յուսանք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշուող տարուայ վերջին Տաղաւար տօնին` Խաչվերացին յաջորդող շաբաթը կը մեկնարկի այլ զարգացումներով` 107:0 յարաբերակցութեան էական փոփոխութեամբ` ի հաշիւ 107-ի նուազման եւ 0-ի աւելացման»,–գրած է Ղազարեան։