image
Հրատապ լուրեր:

Ուջանի մէջ տագնապ. Գիւղացիք փակած են ճանապարհը

 Ուջանի մէջ տագնապ.  Գիւղացիք փակած են ճանապարհը

Արագածոտնի մարզի Ուջան համայնքի խաղողագործները փակած են Երեւան-Աշտարակ մայրուղին: Անոնք կը բողոքեն, որ կարգ մը գործարաններ իրենց խաղողը չեն մթերեր:

«Մեր պահանջն է մարզի ղեկավարը գայ էստեղ, նախարարութիւնից մարդ գայ, մեր հարցի լուծումը տայ: Խաղողի գործարաններից կէսը խաղող ընդունելուց հրաժարւում են, ասում են՝ անցած տարուանից մեր հորերը լիքն է, խաղող ընդունելու ձեւ չունենք: Ով էլ ընդունում է, ասում է՝ 115 դրամ: Պռոշեանի կէտը բացուել է, արդէն 100 ինքնաշարժ հերթ է: Պայմանագրում էլ կէտ ունեն, որ իրենց ուզած որակը չլինելու դէպքում գնիջեցում է լինելու: Այսինքն կարող են ասել՝ 60 դրամ է, չես ուզում, գնայ: Գումարն էլ 270 օր յետոյ է լինելու: Ասում են՝ 300 մանկապարտէզ ենք սարքում, մանուկ պէտք ա լինի, որ մանկապարտէզ գնան»,-ըսած է բողոքի մասնակիցներէն մէկը: