«Գնանք իմ տուն» (Come On-a My House) խորագրով երգն առաջին անգամ թողարկվել է 1951 թվականին։ Երգի հեղինակներն են ամերիկահայ դաշնակահար, երգիչ, երգահան, դերասան Ռոս Բաղդասարյանն ու նրա մորաքրոջ որդին՝ ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Սարոյանը։
Երգը գրվել է 1939 թվականի ամռանը, Նյու Մեքսիկո կատարած այցի ժամանակ։ Երաժշտությունը պարունակում է հայկական ժողովրդական ելեւէջներ, իսկ երգի բառերը պատմում են հայկական ավանդույթներից մեկի մասին, ըստ որի բարեկամներին ու ընկերներին հրավիրում են ու դիմավորում նրանց մրգերի, ընկույզների, չրերի ճոխ սեղանով։
Երգն առաջին անգամ կատարվել է 1950 թվականին, ՕՖՖ-Բրոդվեյում՝ «Որդին» բեմադրության ժամանակ, բայց հիթ է դարձել Ռոզմարի Քլունիի կատարումից հետո:
«Գնանք իմ տուն» (Come On-a My House) երգն այս տեսահոլովակում կատարում են հեղինակները՝ Ուիլյամ Սարոյանը եւ Ռոս Բաղդասարյանը:
Լուսանկարում՝ Ուիլյամ Սարոյանը, Ռոս Բաղդասարյանը եւ Ջորջ Քեյթսը