Արաբական մամուլը գրում է, որ սիրիացի հրապարակախոս, քաղաքագիտության դոկտոր Ուրուբա Բարաքաթը քառասուն տարի է՝ գրում էր հանցագործների մասին եւ բացահայտում նրանց արարքները, իսկ այսօր նրա անունն է հայտնվել թերթերի առաջին էջերում: Թուրքիայի ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, որոնք Ստամբուլում սպանել են սիրիացի կին գրողին եւ նրա դստերը: Ոստիկանությունը դեռեւս մանրամասներ չի ներկայացրել օրեր առաջ Թուրքիայում սպանված սիրիացի ընդդիմադիր գրող, 60-ամյա Ուրուբա Բարաքաթի եւ նրա 22-ամյա դստեր սպանության վերաբերյալ: Մոր եւ դստեր մարմինները գտել են Պոլսո Սկյուտար թաղամասում գտնվող նրանց բնակարանում, իսկ հանցագործները, հետքերը թաքցնելու համար, զոհերի վրա մեծ քանակությամբ լվացքի փոշի են լցրել:
Ուրուբա Բարաքաթի քոյրը՝ Շազա Բարաքաթը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անարդարության եւ բռնակալության բազուկը սպանեց քրոջս՝ դոկտոր Ուրուբա Բարաքաթին եւ նրա աղջկան՝ Հալային, Պոլսո իրենց տանը դանակահարելով: Նրանք պայքարում էին անարդարության դեմ»...
Մամուլը հիշեցնում է, որ Ուրուբա Բարաքաթը Սիրիայի ազգային ընդդիմադիր խորհրդի անդամ էր, իսկ նրա դուստրը՝ Սիրիայից դուրս գործող արաբական ընդդիմադիր գործակալության աշխատակից: