image

Թուրքիայի հայերն անհանգստացած են

Թուրքիայի հայերն անհանգստացած են

Թուրքիայի հայկական համայնքը ուշի-ուշով հետևել է երեկ երեկոյան և գիշերը երկրում տեղի ունեցած իրադարձություններին, «Արևելքին» հայտնեց հայկական համայնքի անդամներից մեկը, նշելով, որ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, նախնական տվյալներովհայ տուժածներ չկան: Նա նշեց, որ համայնքի անդամների հետ միասին անհանգստացած էին նաև Ստամբուլում ապրող հայաստանցիները, որոնց թիվը նույնպես մեծ է: Կրակոցներ են հնչել նաև հայաբնակ թաղամասերում:

Ավելի ուշ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայում գտնվող  ՀՀ այն  քաղաքացիները, որոնք աջակցության կարիք ունեն, կարող են դիմել ՀՀ ԱԳՆ: