image

Տեղի ունեցածը ապօրինի է. «Հայաստան» Դաշինք

Տեղի ունեցածը ապօրինի է. «Հայաստան» Դաշինք

«Հայաստան» դաշինքը յայտարարութիւն տարածած է ՀՀ հարաւարեւելեան սահմաններուն տիրող իրավիճակին վերաբերեալ, որուն մէջ կ'ըսուի․ 

«Յարգելի հայրենակիցներ,

Մենք ուշադրութեամբ ու անհանգստութեամբ հետեւում ենք Հայաստանի հարաւարեւելեան սահմաններից ստացուող տեղեկութիւններին, որոնք հակասական են ու խիստ մտահոգիչ: Տեղեկութիւններ կան, որ թշնամին որոշակի յառաջխաղացում է ունեցել հարաւարեւելեան սահմանի ուղղութեամբ, եղել է փոխհրաձգութիւն: Յստակ չէ ՊՆ-ի հաղորդագրութիւնը, թր իրականում ինչ պատկեր ունենք այդ հատուածում:

ՀՀ ապիկար իշխանութիւնների կցկտուր եւ ոչ օփերաթիվ արձագանգը միջադէպերի վերաբերեալ ստիպում է ՀՀ քաղաքացիներին օգտուել թշնամու տեղեկատուական աղբիւրներից: Ըստ այդմ՝ պահանջում ենք, որպէսզի համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օպյեկտիվ տեղեկատուութիւն տրամադրեն եւ պատասխանեն մի շարք հարցերի:

Մասնաւորապէս, անդրադառնան այն հարցին, թէ ինչպիսի՞ն է իրավիճակը նշեալ հատուածում: Նաեւ պատասխանեն, թէ ինչպէ՞ս եղաւ, որ թշնամին Սիւնիքի մարզի Ճակատեն համայնքի հատուածում անարգել յենակէտ տեղադրեց ու հիմա իրականացնում է ինժեներական աշխատանքներ: Կա՞յ արդեօք գործողութիւնների ծրագիր, որպէսզի այդ հատուածում եւս չյայտնուեն ատրպէյճանական մաքսային անցակէտեր եւ մեր մի քանի համայնքներ փաստացի չյայտնուեն շրջափակման մէջ՝ կտրուելով ռազմավարական նշանակութեան ճանապարհից:

«Խաղաղության դարաշրջանի» մասին խօսող, իսկ փաստացի ՀՀ ինքնիշխանութեանը սպառնացողն ինչո՞ւ բացատրութիւններ չի տալիս ստեղծուած իրավիճակի վերաբերեալ: Սպասում է, որպէսզի մեզ համար անցանկալի գործընթացներ տեղի ունենան, փաստի առաջ կանգնենք ու դրանից հետո միայն հանդէս գա հերթական տեմակոկիք բացատրութեա՞մբ:

Ատրպէյճանցիների վարքագիծը ցոյց է տալիս, որ ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանութիւնների յանցաւոր անգործութեան կամ յանցաւոր համաձայնութեան պայմաններում»: