image

Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարչի ցուցահանդեսը

Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարչի ցուցահանդեսը

Սեպտեմբերի 27-ին Սոֆիայի «Յուզինա» պատկերասրահում տեղի ունեցավ բուլղարահայ նկարիչ Արշակ Ներսիսյանի «Գույնը և ձևը» վերտառությամբ անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցեցին արվեստի և մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Արարողությանը ներկա էր Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի վերջին տարիների կտավները, որոնք հագեցած են հայկական երանգներով և ներշնչում են ջերմություն և հանդարտություն:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը:  

 

Արշակ Ներսիսյանը ծնվել է 1952թ. Հայաստանում: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մշտական բնակություն հաստատելով Բուլղարիայում՝ 1994թ.-ից Բուլղարիայի հայկական մշակութային ինստիտուտի տնօրենն է, նաև “Жените на Армения” (Հայաստանի կանայք) ամսագրի գեղարվեստական ղեկավարը: Տարբեր տարիներին ունեցել է ստեղծագործությունների շուրջ 30 անհատական  ցուցահանդեսներ: