image

«Ստեփան Ալաջաջյան» գրական մրցույթ. ժամանակակից վիպագիրները կարող են դիմել

«Ստեփան Ալաջաջյան» գրական մրցույթ. ժամանակակից վիպագիրները կարող են դիմել

Մեկնարկել է հայ անվանի գրող, հրապարակախոս Ստեփան Ալաջաջյանի անունը կրող արձակագիրների այս տարվայ՝ 2023–2024 թվականի մրցույթը: Ինչպես միշտ՝ ամենամյա այս մրցույթն ունի մեկ անվանակարգ՝ վեպ:

Մրցույթի կազմակերպիչ  «Ստեփան Ալաջաջյան» հիմնադրամից եւ արձակագիրների «Կայարան» ակումբից տեղեկանում ենք, որ«Ստեփան Ալաջաջյան»  մրցույթին մասնակցնել ցանկացողները կարող են ներկայացնել 2023–2024թթ. հրատարակված  իրենց վեպերը:

Վերջնաժամկետը՝  2024թ. հունիսի 30-ն է, իսկ մրցույթը կամփոփվի 2024թ. երկրորդ կեսին՝ մեծանուն գրողի ծննդյան 100–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: