Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը քրիստոնյաների ամենամեծ՝ Սուրբ Հարության տոնից առաջ զատկական ներկած հավկիթ և տոնական չորաք (պոլսահայերի խոհանոցին բնորոշ ավանդական բրյոշ) է տարել Թուրքիայի մեջլիս և հյուրասիրել մեջլիսի անդամներին: Թուրքական լրատվամիջոցները, փոխանցելով լուրը, նշում են, որ Սելինա Դողանը նաև հիշեցրել է, որ մոտենում է քրիստոնյաների գլխավոր տոնը, որը ուրախության և վերաապրումի առիթ է ամեն մի քրիստոնյայի համար:
Սելինա Դողանը նաև հավկթախաղ է խաղացել պատգամավորների հետ, ցույց տալով, որ այն նույնպես զատկական սովորույթներից մեկն է: