image

Փոքրիկ հայուհին Փերիս Հիլթոնին հրավիրել է Հայաստան

Փոքրիկ հայուհին Փերիս Հիլթոնին հրավիրել է Հայաստան

Փոքրիկ հայուհին՝ Արինա Ամիրյանը համաշխարհային ճանաչում ունեցող աստղ Փերիս Հիլթոնին վերջինիս նոր օծանելիքի ներկայացմանն է մասնակցել և առիթն օգտագործելով աստղին հրավիրել է Հայաստան: Արինա Ամիրյանը հաղորդավար, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Արմեն Ամիրյանի դուստրն է:
«Հուսամ հերթական անգամ Հայաստանը կհայտնվի ուշադրության կենտրոնում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Ամիրյանը: 

Փերիս Հիլթոնն իր Gold Rush Paris Hilton օծանելիքը ներկայացրել է Հոլիվուդում՝ տասնյակ աստղերի մասնակցությամբ: