image

Պապի արձանը` Սիսիանում

Պապի արձանը` Սիսիանում

Սիսիանի Դարբաս գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակում կանգնեցվել է հողի մշակ, արդար ու ազնիվ, իմաստուն ու խոհեմ պապի 2,5 մետրանոց բրոնզաձույլ արձանը,-տեղեկացնում է Սիսիան-ինֆոն:  Նախաձեռնությունը ռուսաստանաբնակ բարերարներ, ծնունդով դարբասցի Արամ եւ Արմեն Ստեփանյան եղբայրներինն է։

Արձանը շունչ ու ոգի է առել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի ձեռքերով, նախագծի հեղինակը ճարտարապետ Նունե Պետրոսյանն է: