Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ San Gregorio Armeno եկեղեցում կայացավ Հայրապետական Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ նվիրված Տանն Կիլիկիոյ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ն․Ա․Գ․Տ․Տ․ Ռաֆայել-Պետրոս ԻԱ Քահանայական Ձեռնադրության 50-ամյակին, տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանատնից:
Այս նշանակալից հոբելյանը համընկել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Գյուտ նշխարաց» տոնին, եւ խորհրդանշական է, որ Սուրբ Պատարագի վայր է ընտրվել Հայոց մեծ առաքյալի մասունքները ամփոփող Եկեղեցին: