image

Մահացել է հայ ժողովրդի ճապոնացի բարեկամը

Մահացել է հայ ժողովրդի ճապոնացի բարեկամը

84 տարեկանում մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Հիդեհարու Նակաջիման, տեղեկանում ենք «Ճապոնագիտություն» էջից: 

Նակաջիման դեռևս 1980-ական թվականներին հիմնադրել եւ նախագահել է «Ճապոնա-հայկական բարեկամության միությունը», հեղինակել է գրքեր հայ ժողովրդի պատմության, հայոց ցեղասպանության եւ արցախյան հակամարտության մասին։ Կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ Հայաստանի մասին, խմբագրել է ճապոնալեզու «Արաքս» եւ «Արարատ» պարբերականները։ Նա նաեւ ամուսնացել է հայուհու հետ: 

«Ճապոնա-հայկական բարեկամության միությունը»  օգնել է երկու երկրների միջեւ ջերմ հարաբերությունների ստեղծմանն ու կապերի ամրացմանը, իսկ նրա հրատարակած գրքերը ճապոնացիներին հնարավորություն է տվել ավելի լավ ճանաչելու հայ ժողովրդին եւ իմանալու նրա պատմությունը: