«Լո՞ւրջ էք ասում, հիմա դուք ուզում էք, որ ես ձեզ ինչ-որ զօրամիաւորումների կորդինատներ տա՞մ, բաց աղբիւրներ կան, օգտուէք»,-այս մասին Ազգային Ժողովէն ներս լրագրողներու հետ զրոյցին ըսած է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը՝ անդրադառնալով լրագրղի այն հարցին, թէ Ատրպէյճանի որ տարածքներէն պէտք է դուրս գայ ՀՀ Զինուած ուժերը:
«Ակնյայտ է, որ ինչ-որ տեղեր մենք ենք առաջ, ինչ-որ տեղեր իրենք: Վերեւից մինչեւ ներքեւ պէտք է սահմանը վերհանենք: Եթէ սահմանը սահմանազատաուած չէ, պարզ է, որ մի տեղ կարող է դուք առաջ լինէք, մի տեղ ես», պատասխանելով լրագրողի հարցին, թէ արդեօք վտանագաւոր չէ յայտարարել, որ հայկական Զինուած ուժերը սահմանէն առաջ կանգնած են, ըսած է Սիմոնեանը:
«Առնուազն Տաւուշում երկու եռանկիւնի կայ, որ իրենց եռանկիւնը գտնւում է մեր տիրապետութեան տակ, իսկ մերը գտնւում է իրենց տիրապետութեան տակ, որը որեւիցէ մէկի համար գաղտնիք չէ, դա քատէզի վրայ էլ է երեւում:
Գլոբալ առումով մեր գլխաւոր նպատակը սահմանը վերարտադրելն է ու խաղաղութեան պայմանագիր ստորագրելը, դրանից յետոյ մեր քաղաքացիները մեր հարեւանների հետ առեւտուր են անելու, փոխայցեր են անելու:
Խաղաղութեան պայմանագրի տրամաբանութիւնը յուշում է, որ երբ մենք խօսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթէ Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է, պէտք է վերականգնի դա:
Ես վստահ եմ, որ խաղաղութեան պայմանագրի կնքումով մենք դրան կը հասնենք եւ Ադրբեջանը ետ կը քաշուի այն մասերից, որտեղ ինքն է առաջ, եւ մենք վեր կը հանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»,-ըսած է ան: