image
Հրատապ լուրեր:

Կցկտուր Խոսքեր. Հովհաննես Գրիգորյան

Կցկտուր   Խոսքեր. Հովհաննես Գրիգորյան

Ինձ ոչ ոք այնպես չի տանջել, ինչես դու

դու, որին սիրել եմ,

ինչպես ոչ մեկին...

Եվ հիմա ինչպես պիտի ապրեմ  ես,

իմ սևավոր քաղաք,

այս վիթխարի գերեզմանոցը

սրտիս մեջ:

Եվ հիմա ինչպե՞ս պիտի ապրեմ

ես,

որ մոլորված քայլում եմ քո փողոցներով,

բլխահակ, որովհետև

ինչպե՞ս նայեմ մարդասպան շենքերին,

դպրոցներին-մանկասպան,

ծննդատներին,

որ ավերմունքի փոշով

խեղդեցին նորածիններին

թշնամու ատելությամբ...

Անհաղորդ ու սառն է հոգիս

ինչպես շիրմաքար ձմռան գիշերվա կեսին:

Ահա մի օր էլ անցավ:

Կանցնեն էլի, բազմաթիվ օրեր:

Բայց ես չեմ ների քեզ այս օրը,

երբ նայեցի դեմքիդ

և չճանաչեցի...