Հայ Բարեգործական Ընդհանուր Միության 110-ամյակին նվիրված «ՀԲԸՄ զրույցներ» հերթական հանդիպման ժամանակ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկել է կազմակերպությանը տրամադրել կիսաքանդ մի շինություն՝ Երևանում, որը կազմակերպության՝ հատուկ այդ նպատակով հանգանակած գումարի և այլ նվիրատվությունների միջոցով կվերածվի սոցիալական բնակարանների և կտրամադրվի Հայաստան եկած սիրիահայերին: Լենա Հալաջյանը նշել է, որ այսօր սիրիահայերի առաջնային խնդիրը Հայաստանում բնակարանային հարցն է: Վարչապետը խոստացել է քննարկել առաջարկը: