Հայաստանը կ՚ողջունէ Եւրոպական Միութեան քաղաքացիական դիտորդական առաքելութեան միանալու Գանատայի նախաձեռնութիւնը։
Գանատայի արտաքին գործոց նախարար Մելանի Ժոլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ըսած է Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանը։
«Թէ երկկողմ, թէ յարաբերութիւնների խորացման, թէ տարածքաշրջանային կայունութեան ամրապնդման համատեսքտում մենք ողջունում ենք Հայաստանում Եւրոպական Միութեան դիտորդական առաքելութեան միանալու, նրա մաս կազմելու Կանադայի նախաձեռնութիւնը։
Այս վերջինը կը ցանկանայի յատուկ առանձնացնել, քանզի մեր տարածաշրջանը յիրաւի կարիք ունի խաղաղութեան ապահովմանն ուղղուած անկեղծ եւ գործուն քայլերի, որոնք միտուած կը լինեն միջազգային գործընկերների կողմից իրավիճակի օբյեկտիւ գնահատականին, մեր ժողովրդի համար արժանապատիւ խաղաղութեան ապահովմանը»,-ըսած է Միրզոյեան։