Հայ պատմաբան, հնագետ, Սեն Ժոզեֆ համալսարանի լիբանանյան նախապատմության թանգարանի տնօրեն Լեւոն Նորդիկյանը օգոստոսի 4-ին Լիբանանը ցնցած պայթյունի պահին Բեյրութի Մար Մխայել թաղամասի իր տանն աշխատում էր հնագույն ձեռագրերից մեկի՝ 1909-ի Ադանայի ջարդերի մասին Կարապետ Չալյանի ձեռագրի ֆրանսերեն թարգմանության վրա: Պայթյունը մեծապես վնասել է պատմաբանի տունը, որը շատ մոտ է նավահանգստին:
Դեպքից հետո, ուշքի գալով, Նորդիկյանն իր ընկերներին է ուղարկել լուսանկար՝ «Աւերակներուն մէջ» մակագրությամբ։