image

Հանկարծամահ է եղել երիտասարդ դասախոս Սոնա Հայրապետյանը

Հանկարծամահ է եղել երիտասարդ դասախոս Սոնա Հայրապետյանը

Հայաստանի Եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը հանկարծամահ է եղել, հայտնել են համալսարանից, նշելով, որ  Սոնա Հայրապետյանի բազմամյա հարուստ գործունեությունը ոգեշնչող օրինակ է բոլորի համար: «Լինելով լավ մարդ, վառ անձնավորություն, գիտակ մանկավարժ, պրոֆեսիոնալ եւ հմուտ մասնագետ, ընտանիքի օրինակելի կին եւ ծնող՝ Սոնա Հայրապետյանի հարուստ կերպարը միշտ ամուր կմնա մեր սրտերում եւ ուղենիշ կլինի նաեւ ապագա սերունդների համար»,-ասված է համալսարանի գրառման մեջ: