image
Հրատապ լուրեր:

Գիշերը Սև լճի հատվածում դիրքային առաջխաղացման փորձ է արվել․ հակառակորդն ունի առնվազն մեկ զոհ

Գիշերը Սև լճի հատվածում դիրքային առաջխաղացման փորձ է արվել․ հակառակորդն ունի առնվազն մեկ զոհ
Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
 
Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:
 
Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:
Հայկական կողմից տուժածներ չկան: