Siramark Business Directory-ն ներկայացնում է հալեպահայ ատամնաբույժ Հովսեփ Գույումճյանին, որ երկու տարի առաջ է իր ընտանիքի հետ Հայաստան եկել: Բժիշկ Հովսեփը Հալեպում (Նոր Գյուղում) գտնվող երկու սեփական ատամնաբուժարանների եւ քաղաքին մոտ գտնվող ավանի սեփականատերն է: 17 տարվա աշխատանքի արդյունքում ստեղծած նրա ատամնաբուժարանը վնասվել է դաժան ռմբակոծության հետեւանքով: Հաճախակի ռմբակոծության հետեւանքով դժվար ապրելու պայմանների եւ երեխաների վրա պատերազմի ազդեցության պատճառով բժիշկ Հովսեփը որոշել է իր ընտանիքը տեղափոխել Հայաստան եւ պատրաստ է իր փորձով օգտակար լինել Հայաստանի բնակիչներին. նրա կլինիկան գործում է Viva բժշկական կենտրոնում՝ Խանջյան 31 հասցեում: