image
Հրատապ լուրեր:

«Երկիրը բաժանեցին սեւերի եւ սպիտակների». Արման Թաթոյեան

«Երկիրը  բաժանեցին սեւերի եւ սպիտակների». Արման Թաթոյեան

«Վաղուց էի ուզում հանրային քննարկում անցկացնել, բայց որպէս մարդու իրաւունքների պաշտպան իմ կարգավիճակը թոյլ չէր տալիս, որ  հանրութեան հետ երկխօսութեան միջոցով քննարկենք խնդիրներն ու  առաջարկենք լուծումները»։  Այս մասին ըսած է ՀՀ նախկին ՄԻՊ՝  Արման Թաթոյեան, որ հանրային քննարկում կազմակերպած է Երեւանի Մարտիրոս Սարեանի անուան պուրակը:

«Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրաւէրների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչեւ անվտանգութեան հարցեր»,- նշած է ան՝ աւելցնելով, որ մեր երկրին մէջ ներքին համերաշխութիւն այլեւս չկայ եւ ժողովուրդը պառակտուած է։

«Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սեւերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների։ Հայաստանի Հանրապետութիւնում այսօր տեղի է ունենում պետութեան պարզապէս կուսակցականացում, իշխանութիւնը գտնւում է մէկ քաղաքական ուժի ձեռքում, պետական մարմինները ծառայեցւում են մէկ կուսակցութեան շահերին, պետական հաստատութիւններն օգտագործւում են այդ քաղաքական ուժի հնարաւարութիւնը մեծացնելու համար»: