Պետական պահպանութեան ծառայութեան պետին ու իր ենթականերուն` չհամարձակիք միւս անգամ նման բացայայտ անյարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիներուն նկատմամբ: Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը:
Ան, մասնաւորապէս, նշած է.
«Դա օրէնքի կոպիտ խախտում է եւ դուք դրա իրաւունքը չունէք: Վերջ:
Չհամարձակուէք միւս անգամ բռնութիւն գործադրել մասնագիտական գործունէութիւն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը` այն էլ նման արհամարհական պահուածքով:
Ոստիկանների կամ հանրային վայրում ծառայութիւն իրականացնող պետական ցանկացած ծառայողի կողմից ուղղակի պէտք է բացառուի բռնութեան ցանկացած դրսեւորում: Դա օրէնքով խստիւ արգելուած է:
Ու առհասարակ, պէտք է բացառուի կարգավիճակից դուրս, հետեւաբար` օրէնքը խախտող ցանկացած գործողութիւն, այդ թւում` քաղաքացու նկատմամբ որեւէ տեսակի անյարգալից վերաբերմունք կամ վիրաւորանք:
Ոստիկանները որեւէ պարագայում չպէտք է հաւաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայականէ խօսակցութիւնների կամ «ռազբորկաներիէ մէջ: Պէտք է գործել իրաւական կարգավիճակի սահմաններում` բացառապէս:
Քաղաքացիներին խնդրում եմ` եթէ տեսնում էք, որ այլ անձինք փորձում են սադրել բռնութիւն կամ արդէն տեղի ունեցող բռնութեան դէպքում պէտք է այդ մասին անյապաղ տեղեկացնել Ոստիկանութեանը` իրաւական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար: Դա պետութեան գործառոյթն է եւ մասնաւորապէս` Ոստիկանութեան խնդիրը:
Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ էլ խնդրում եմ բացառել վիրաւորանքը, արժանապատուութիւնը վիրաւորող խօսքերը ոստիկանների հետ յարաբերութիւններում: Դա աւելի է լարում մթնոլորտը»: