image
Հրատապ լուրեր:

Արցունք է քո սէրը

Արցունք է քո սէրը

Ինչո՞ւ, ա՜խ, ինչո՞ւ քո սէրը ցանկացայ,

Ինչո՞ւ ալեկոծ քո մեղքին միացայ,

Խաղաղ էր իմ կեանքը,

Քո սիրոյ գաղտնի խօսքին հիացայ,

Անմեղ էր իմ սէրը,

Քո անուշ համբոյրներից խաբուեցայ։

 

Չեմ ուզում նորից սիրել ոչ մէկը,

Չեմ կարող նորից պատմել քո մեղքը,

Արտասուեց իմ սիրտը, անջատուեց խեղճ միտքըս,

Արցունք է քո սէրը, ինձ տանջող խօսքերը։

 

Ինչպէ՞ս, ա՜խ, ինչպէ՞ս թողեցիր հեռացար,

Ինչպէ՞ս այս անմեղ սէրըն իմ չիմացար,

Անխիղճ է քո սիրտը,

Խնդալով անկեղծ կեանքիս՝ դու անցար,

Անգութ է քո խիղճը,

Քո կարօտ հաճոյքներին դու դարձար։

 

Չեմ ուզում նորից սիրել ոչ մէկը,

Չեմ կարող նորից պատմել քո մեղքը,

Արտասուեց իմ սիրտը, անջատուեց խեղճ միտքըս,

Արցունք է քո սէրը, ինձ տանջող խօսքերը։

 

ԿԱՅԼԱԿ

«Կրակ Ու Սէր» գիրքէն

(Փետրուար 26, 2011)

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...