image

Ապստամբների հեռախոսներն անջատել են. ՊՊԾ գնդի տարածք 2 ավտոբուս է մտել

Ապստամբների հեռախոսներն անջատել են. ՊՊԾ գնդի տարածք 2 ավտոբուս է մտել

«Նոր Հայաստան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկատվություն կա այն մասին, որ պատրաստվում են գրոհել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա:

«Հրատապ: Ինֆորմացիա կա, ըստ որի ներսում անջատել են Սասնա ծռերի անդամների հեռախոսահամարները և պատրաստվում են գրոհել նրանց վրա։ Հորդորում ենք քաղաքացիներին շտապ հավաքվել Էրեբունիում»,- ասված է հաղորդագրության մեջ:
168.am փորձել է կապ հաստատել Վարուժան Ավետիսյանի  հետ, սակայն չի հաջողվել: «Հեռախոսահամարը ժամանակավորապես չի սպասարկվում»,-լսվել է այս ազդանշանը: 

Կարո Եղնուկյանն էլ armtimes-ին ասել է, որ  այսօր առավոտյան երկու ավտոբուս լիքը զինվորներ կամ ոստիկաններ են մտել ՊՊԾ գնդի տարածք: