image

Անկախ բոլոր մարտահրաւէրներէն՝ Հայաստանը հաւատարիմ մնաց իր ժողովուրդի համար իրական փոփոխութիւններու կեանքի կոչման. ԱԳ նախարարի ելոյթը՝ Նիւ Եորքի մէջ

Անկախ բոլոր մարտահրաւէրներէն՝ Հայաստանը հաւատարիմ մնաց իր ժողովուրդի համար իրական փոփոխութիւններու կեանքի կոչման. ԱԳ նախարարի ելոյթը՝ Նիւ Եորքի մէջ

Յուլիս 15-ին Նիւ Եորքի մէջ ՀՀ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանը մասնակցած է ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատուածին։

Նախարար Միրզոյեանը հանդէս եկած է ելոյթով, որ կը ներկայացնենք ստորեւ․

«Պարո՛ն նախագահ,

Ինձ համար պատիւ է ելոյթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատուածում:

Այս տարուայ ֆորումի թեման չէր կարող աւելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրութիւնը բախւում է բազմաթիւ փոխկապակցուած մարտահրաւէրների եւ ճգնաժամերի՝ փորձելով կատարել կայուն զարգացման նպատակների խոստումը:

2023թ. սեպտեմբերին ընդունուած քաղաքական հռչակագիրն ընդգծեց, որ 2030թ. օրակարգը մնում է կայուն զարգացման հասնելու մեր հիմնական ճանապարհային քարտէզը, մինչդեռ կայուն զարգացման նպատակները եւ դրանց թիրախները միտուած են մարդու իրաւունքների պաշտպանութեանը եւ հասնել գենդերային հաւասարութեան եւ բոլոր կանանց ու աղջիկների դերի ամրապնդմանը հասնելուն:

Այնուամենայնիւ, ինչպէս ընդգծել է Գլխաւոր քարտուղարն իր վերջին զեկոյցում, բազմաթիւ համընկնող ճգնաժամերը բացասաբար են ազդել կայուն զարգացման նպատակների իրականացման գլոբալ առաջընթացի վրայ՝ բարձրացնելով աղքատութեան մէջ յայտնուած մարդկանց թիւը, թուլացնելով պարէնային անվտանգութիւնը, մեծացնելով անհաւասարութիւնը եւ ընդլայնելով գենդերային խզումը՝ խոցելի խմբերի վրայ յատուկ ազդեցութեամբ: Ուժի կիրառումը, մարդու իրաւունքների կոպիտ խախտումները եւ էթնիկ զտումները շարունակում են ձեւաւորել միջազգային յարաբերութիւնները։

Միջազգային հանրութեան համերաշխութիւնն ու արդիւնաւէտ համագործակցութիւնը վճռորոշ նշանակութիւն ունեն այս բացասական միտումը փոխելու եւ ապագայ սերունդների համար աւելի ապահով եւ լաւ աշխարհ թողնելու համար: Հաւաքականօրէն որպէս համաշխարհային հանրութիւն, մենք կարող ենք իրականացնել յաւակնոտ եւ փոխակերպող փոփոխութիւններ, երբ լինի բաւարար քաղաքական կամք եւ վճռականութիւն:

Այստեղ կը ցանկանայի նշել այն հարցապնդումը, թէ արդեօք մենք ի վիճակի ենք ոչ միայն մեր ձայնը լսելի դարձնել, այլ նաեւ օրինակով ցոյց տալ, որ նման միտումի փոփոխութիւնը հնարաւոր է:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանն այն երկրների թւում էր, որոնք վերջին չորս տարիների ընթացքում ստիպուած էին դիմակայել բազմաթիւ ճգնաժամերի: Մինչ մենք փորձում էինք միւս երկրների նման յաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածաւալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դէմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման եւ էթնիկ զտումների արդիւնքում շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղութեամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին: Այնուամենայնիւ, անկախ բոլոր մարտահրաւէրներից, Հայաստանը հաւատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը եւ իր ժողովրդի համար իրական փոփոխութիւնների կեանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պաշտպանելով մարդու իրաւունքները եւ օրէնքի գերակայութիւնը, նպաստելով սոցիալական ներառականութեանը, գենդերային հաւասարութեանը եւ երիտասարդութեան հնարաւորութիւնների խթանմանը: Մարդը կեդրոնական դեր է խաղում մեր Կառավարութեան՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում:

Աւելի ուշ, օրուայ ընթացքում ես կը ներկայացնեմ Հայաստանի երրորդ կամաւոր ազգային զեկոյցը, որը կարեւոր փորձ է՝ գնահատելու կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացն ու մարտահրաւէրները՝ միաժամանակ բացայայտելով քաղուած դասերը:

Եզրափակելով՝ ես վերահաստատում եմ Հայաստանի յանձնառութիւնը 2030թ. օրակարգի իրականացմանը եւ աւելի լաւ վերականգնելու ջանքերին՝ ոչ ոքի չթողնելով ետեւում: Մինչ մօտենում ենք ապագայի գալիք գագաթաժողովին, Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի եւ արդիւնքներին միտուած «Ապագայի Պակտի» ընդունմանը:

Շնորհակալութիւն»: