«Հրապարակ» թերթէն կը կարդանք՝ «Մեր տեղեկութիւններով, տիեզերքում արհեստական արբանեակ ունեցող պետութիւններից մէկի ներկայացուցիչները կապուել են հայաստանեան ընդդիմութեան որոշ շրջանակների հետ եւ առաջարկել նրանց՝ տրամադրել իրենց տրամադրութեան տակ եղած որոշ տեսագրութիւններ, որոնք առնչւում են Հայաստանին։
Դրանց մէջ է մասնաւորապէս 44-օրեայ պատերազմի ողջ տեսագրութիւնը, որը դիտարկելով՝ կարելի է յստակ պատկերացում կազմել, թէ ինչպիսի մարտավարութիւն է իրականացրել Ատրպէյճանն այդ 44 օրուայ ընթացքում, եւ ինչպէս է պարտուել Հայաստանը։ Մենք չկարողացանք պարզել, թէ ինչ են պատասխանել նրանց»: