image

Նուիրեալներ. Ժամկէտային զինուորի աչքը կարիք ունի վիրահատման

Նուիրեալներ. Ժամկէտային զինուորի աչքը կարիք ունի վիրահատման

Արարատի մարզի Զանգակատուն գիւղի բնակիչ, ժամկէտային զինծառայող 19-ամեայ Վրէժ Պատալեանը առաջին անգամ վիրաւորուած է 5 նոյեմբերին:  5 օր ետք, երբ այլեւս չէ կրցած դիմանալ ցաւերուն, անոր փորձած են տեղափոխել հիւանդանոց, եւ ճանապարհին ԱԹՍ հարուածած է մեքենան: Այս անգամ ալ երկրորդ անգամ վիրաւորում ստացած է Վրէժը` կորսնցնելով տեսողութիւնը:

«Մեքենային որ ԱԹՍ-ն հարուածել է, տղաս գլխի շրջանում է բազմաթիւ վնասուածքներ ստացել, մի աչքը հեռացրել են, մէկն էլ չի տեսնում: Գլխի փլասթիկ վիրահատութիւն է տարել, մէկն էլ նոր պէտք է իրականացուի: 22 օր անգիտակից վիճակում է եղել, քոմայի (մահաքունի) մէջ, հրաշքով է փրկուել: Առաջին վիրաւորումից թոքն էր վնասուել, ուսի կոտրուածք ունի, բայց հիմնական խնդիրը տեսողութիւնն է, որը չի վերականգուի եւ ես պատրաստ եմ տոնըր դառնալ, իմ մի աչքը կը տամ իմ տղային, միայն թէ նա տեսնի: Նման փոխպատուաստման վիրահատութիւն հնարաւոր է միայն ՌԴ-ում, կամ Գերմանիայում, Հայաստանում չի կատարւում»,- NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ պատմած է անոր մայրը` Լիլիթը:

Վրէժը նաեւ քալելու հետ կապուած խնդիրներ ունի:

Լիլիթը պատմած է, որ իրենք այժմ վարձով՝ Երեւանի կ'ապրին, որդիին առողջական խնդիրները լուծելու նպատակով:

«Ճիշդ է բոլոր բուժումներն անվճար է իրականացւում, սակայն դեղեր գնելը մեզ վրայ է: Դեռ հաշմանդամութեան կարգի համար չենք դիմել, բժիշկն ասում է առաջին կարգ կը տան»,-ըսած է ան:

Վրէժ Պատալեանին օգնելու համար կրնաք ընտանիքի հետ կապուիլ հետեւեալ հեռախօսահամարով` 094352128 Լիլիթ: