Ամերիկյան հայտնի դերասանուհի եւ փոփ երգչուհի Արիանա Գրանդեն հայտարարել է, որ բարեգործական համերգ կտա բրիտանական Մանչեսթեր քաղաքում եւ համերգը կնվիրի մայիսի 22-ին Մանչեսթերի մարզադաշտում իր համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Al Arabiya-ն կայքը, փոխանցելով լուրը, նշում է, որ համերգի օրը դեռ որոշված չէ, բայց երգչուհին այդ առիթով ասել է.
«Ես կվերադառնամ անհավատալի քաջ քաղաք Մանչեսթեր՝ երկրպագուներիս հետ լինելու, ինչպես նաև զոհերի հիշատակին նվիրված և նրանց ընտանիքների աջակցությանն ուղղված բարեգործական համերգ տալու նպատակով»:
Ինչպես հայտնի է՝ մահապարտի պայթեցրած պայթյունի հետևանքով մահացել էր 22 մարդ, 100-ից ավելին վնասվածքներ էին ստացել:
Ահաբեկչությունից հետո Գրանդեն չեղարկել էր Լոնդոնում և եվրոպական այլ քաղաքներում կայանալիք համերգները, սակայն նշել է, որ վերադառնալու է, որպեսզի թույլ չտա, որ ատելությունը հաղթի:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: