image

Դրամահաւաք յանուն Լիբանանահայութեան. Սպանիոյ հայերը հանդէս եկած են նախաձեռնութեամբ

Դրամահաւաք յանուն Լիբանանահայութեան. Սպանիոյ հայերը հանդէս եկած են նախաձեռնութեամբ

 Սպանիոյ հայկական շրջանակները հանդէս եկած են նախաձեռնութեամբ մը օժանդակելու համար Լիբանանահայութեան։

 

 Այս մասին    «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Պարսելոնայի մէջ գործող «Արարատ» հայկական միութեան մօտիկ կանգնած աղբիւրէ մը։

 Մեր ածբիւրը նաեւ նշեց, որ սպանահայերը ձեռնարկած են դրամահաւաքի մը, հանգանակուած գումարները յատկացնելու Լիբանանի մէջ գործող բարեսիրական-առողջապահական մարմիններու։

 

 Այս առթիւ հրապարակուած է հաղորդագրութիւն մը, որ կը ներկայացնենք ստորեւ ՝

 

Ինչպես բոլորս տեղեակ ենք, Պէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթումի հետևանքով Լիբանանը շատ մեծ կորուստներ ունի, այդ թվում նաև մեծ վնասներ է հասցրել Լիբանանում հայկական թաղամասերում ապրող մեր քոյր և եղբայրներին։

Այսօր իւրաքանչիւր հայի պարտքն է օգնութիւն ցուցաբերել այնտեղ ապրող մեր քոյր և եղբայրներին ըստ հնարաւորինս։

Գաթալոնիայի Արարատ միութիւնը, Պարսելոնայի Հայք միութիւնը, Եւրոպայի հայերի միության Սպանիոյ մասնաճիւղը, Վալենսիայի Արարատ միութիւնը, Լորե դե Մառի հայկական միութիւնը և Մալագայի հայկական համայնքը նախաձեռնել են դրամահաւաք ` ի նպաստ Լիբանանի Կարմիր Խաչին։

Մեկնարկը տրւում է այսօր և այն կաւարտվի հաջորդ երեքշաբթի։

Այս նպատակով բացուել է պանքային հաշուեհամար՝

 

ES 80 0081 1582 2200 0114 4117 Banco Sabadell