image
Հրատապ լուրեր:

Երկու հայ ընտանիքի համար տոմսի փող գտանք, բայց չգնացին, որովհետև Հայաստանում դիմավորող չունեին. Դամասկոսի թեմի առաջնորդ

Երկու հայ ընտանիքի համար տոմսի փող գտանք, բայց չգնացին, որովհետև Հայաստանում դիմավորող չունեին. Դամասկոսի թեմի առաջնորդ

Այս օրերին շատ է խոսվում հալեպահայերի՝ Հայաստան գալու մասին: Կան իրարամերժ տեսակետներ. ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնյաները նշում են, թե հալեպահայերը իրենք չեն ուզում, իսկ Հալեպից շատ հայեր էլ ասում են, որ Հայաստանից հատուկ շահագրգռվածություն, այս առումով, չեն զգում:

Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն «Արևելքի»  հետ զրույցում ասաց, որ Հայաստան գնալ ցանկացողները հաճախ տոմսի գումար չեն ունենում, և համայնքի կառույցները նրանց օգնում են այդ հարցում: Բայց, ինչպես նշում է Սրբազանը, այդտեղ էլ խնդիրներ կան. «Անձամբ ես ականատես եմ եղել, թե ինչպես 2 ընտանիքների՝ դեպի Հայաստան ճանապարհածախսը ապահովելուց հետո նրանք չմեկնեցին, որովհետեւ այնտեղ իրենց դիմավորող ու իրենցով հետաքրքրվողներ չունեին: Իսկ Կանադայի եւ Ավստրալիայի դեպքում այս հնարավորությունը կա, որովհետև նրանք այնտեղ դիմավորվում են պետական աջակցությամբ»,-իր մտահոգությունը հայտնեց Սրբազանը: