image

Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել. Լուսանկար

Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ  բուժքույր  է զոհվել. Լուսանկար

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն: 

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:   

 

 

 

  


 

«Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»-գրել են նրա ընկերները, դասախոսները և գործընկերները: 

 

 

 

 

«Նա ամենալուրջ եւ աշխատասեր  բուժքույրերից էր, նա շատ ինքնատիպ ուսանող էր: Աղոթում եմ քեզ համար»,-գրել է Բալամանդ համալսարանի դասախոսներից Վիկի Ժբրանը՝ Ջեսիկա Բեզջյանի մասին: