Հոկտեմբերի 3-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարսանեկան շքեղ արարողությամբ իր կյանքը կապելու է մեկ այլ դաշնակցական գործչի` Վիգեն Հովսեփյանի դստեր հետ: Մեր տեղեկություններով, սակայն, հարսնացուի հայրը ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ներկայացուցիչ, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Վիգեն Հովսեփյանը չէ, այլ մեկ այլ հայտնի դաշնակցական, կրկին ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ, կանադաբնակ Վիգեն Հովսեփյանը: Հայտնի է, որ Բեյրութում ծնված Կիրո Մանոյանն իր համալսարանական ուսումը ստացել է Կանադայում, այնուհետեւ երկար տարիներ ապրել է այնտեղ: Մեր տեղեկություններով, նորաստեղծ դաշնակցական ընտանիքն առայժմ բնակվելու է Հայաստանում: