image

Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է։ Մայիսի 21-ին Նիցցայում, Ֆրանսիայում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Վահագն Մովսեսյանի ուղեկցությամբ նա այցելել է Նիցցայի «Պարսամյան» վարժարան, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի երիտասարդների հետ։

Հանդիպման ընթացքում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա միջոցառումները, ինչպես նաև պատասխանել  ներկաների հարցերին։

Երիտասարդները հետաքրքրվել են ծրագրերին մասնակցության պայմաններով, այդ թվում՝ հայրենադարձության և ինտեգրման փորձառություններով, ինչպես նաև այս տարվա օգոստոսի 5-7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովով։

Նույն օրը  Զարհե Սինանյանը հանդիպել է նաև Արվեստի և մշակույթի ֆրանս-հայկական կենտրոնի միջազգային հարցերով համակարգող, «Պարսամյան» վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստան–Սփյուռք համագործակցության հնարավորությունները։

Կիրկոր Աժդերհանյանը ներկայացրել է Համաշխարհային հայկական արվեստի և մշակույթի փառատոն անցկացնելու վերաբերյալ կենտրոնի նախագիծը։