Ռումինիոյ մայրաքաղաք Պուխարեսթի մէջ տեղի ունեցաւ Եւրոպայի եռակի ախոյեան Մալխաս Ամոյեանի պարգեւատրման արարողությունը: Ամոյեանը 77 քիլոկրամ քաշային կարգի եզրափակիչին 7:0 հաշուով թուրք մրցակցի նկատմամբ փառահեղ յաղթանակով հռչակուեցաւ Եւրոպայի եռակի ախոյեան:
Ամոյեանը պարգեւատրուեցաւ ոսկեայ մետալով: Պուխարեսթի մարզադահլիճին մէջ հնչեց Հայաստանի հիմնը: Այս քաշային կարգին արծաթեայ մետալակիր դարձաւ թուրք Էմրէ Պաշարը, պրոնզէ մեդալակիրներ՝ վրացի Լուրի Լոմաձէն եւ ռուս Ատլեթ Թիւլուպաեւը:
Երրորդ ախոյեանութիւնը բարդ տրուացաւ ինծի: Ուրախ եմ, որ կրցայ երրորդ անգամ հռչակուիլ Եւրոպայի ախոյեան: Յաղթեցի թուրք մրցակցին, այո, սա մեծ ուրախութիւն է, բայց այնտեղ սուգ է, ու չգիտեմ՝ ինչ ընել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրոյցին Ռումինիոյ մայրաքաղաք Պուխարեսթէն ըսած է Եւրոպայի եռակի ախոյեան, աշխարհի ախոյեան, Փարիզի Ողիմպիական խաղերու ուղեգիր նուաճած Մալխաս Ամոյեանը:
«Ուրախ եմ, որ կարողացայ հռչակուել Եւրոպայի եռակի չեպիոն: Զգացողութիւններս անբացատրելի են: Սպասում էի, որ կը կարողանամ երրորդ անգամ նուաճել տիտղոսը: Ամէն մրցաշարի մէկնում եմ ոսկին նուաճելու նպատակով: Այս յաղթանակներիս համար շնորհակալ եմ իմ մարզիչներին, ընկերներին, հայ եւ եզդի ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցում են:
Երէկուայ սահմանային դէպքերի մասին լսելով շատ վատ զգացի ինձ: Այդ պահերին չգիտես, թէ ինչ ասել, ինչ անել, մեր զինուորների մասին ցանկացած լուր աւելի է մեծացնում մեր պատասխանատւութիւնը: Շատ վատ զգացողութիւն է, երբ լսում ես, տեղեկանում ես ու չգիտես, թէ ինչ անել:
Փորձում եմ չհետեւել սոցիալական ցանցերին: Այդ ամէնն ազդում է ինձ վրայ: Եզրափակիչ գօտեմարտից առաջ կար այդ զգացողութիւնը, որ չգիտես ինչ անել, երբ լսում ես զինուորների հետ կապուած իրադարձութիւնների մասին: Յաղթեցի թուրք մրցակցին, այո, սա մեծ ուրախութիւն է, բայց այնտեղ սուգ է, ու դու չգիտես՝ ինչ անել:
Երրորդ յաղթանակն այլ էր ինձ համար: Երբ առաջին անգամ դարձայ Եւրոպայի չեմպիոն, մեծ զգացողութիւններ ունէի, երկրորդ անգամ եւս: Երէկուայ յաղթանակս տարբերուեց նախորդներից: Ասեմ, որ աւելի բարդ տրուեց ինձ այս յաղթանակը:
Ամէն ինչ անելու եմ, որ ողիմպիական ոսկէ մետալը նուաճեմ: Արդէն լիովին կը պատրաստուեմ Ողիմպիական խաղերին:
Յաղթանակս նուիրում եմ հայ եւ եզդի ժողովրդին ու շնորհակալ եմ բոլորին մեծ աջակցութեան համար»,-ըսած է Մալխաս Ամոյեանը, որ Եւրոպայի առաջնութեան ունեցաւ 4 գօտեմարտ (10:1, 3:2, 2:1, 7:0):
24-ամեայ Ամոյեանը Եւրոպայի ախոյեան դարձած է նաեւ 2022 եւ 2023 թուականներուն: