Օթոսթոփով (համընթաց մեքենայով երթեւեկելու միջոց) Վրաստանէն Հայաստան եկած Փելիխ Սոլոմիյան (Pelykh Solimiia) չի գտնուիր։ Ան անհետացած է։
Տեղեկութիւնը իր դիմատետրեան էջին տարածած է տեղեկատուական անվտանգութեան հարցերով փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը։
«Աղջիկը սահմանը հատել է յուլիսի 22-ին՝ երկուշաբթի օրը ժամը 20-ին մօտ։ Հայաստանից դուրս չի եկել, ըստ սահմանապահ ծառայութեան տուեալների։ Այդ համարն ակտիւ է եղել՝ +380 (99) 702 31 82։ Վերջին անգամ նրա հեռախօսն ազդանշան է ունեցել աշխարհագրական այս կէտում։
Խնդրանք, Սոլոմիյայի մասին ցանկացած տեղեկութիւն փոխանցել նրա մօրը՝ Ալեքսանդրա Լոզինսկայային, հեռ. +380 96 911 57 49»։
Ոստիկանութեան էջին վրայ անոր անհետ կորսուած ըլլալու վերաբերեալ տեղեկատւութիւն չկայ։