Ուսից վիրավոր Դավիթ Գիշյանին մահացած են հանձնել

Ուսից վիրավոր Դավիթ Գիշյանին մահացած են հանձնել

Մի քանի օր առաջ համացանցում տարածվել էր գերի ընկած զինծառայող Դավիթ Գիշյանի վիրավոր լինելու մասին տեսանյութ: Ուսից վիրավորված հայ զինվորին վիրակապում էին ադրբեջանցիները: Տեսանյութում ընտանիքն անմիջապես ճանաչել է տղային եւ դիմել Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակ: Դավիթի հարազատները սպասում էին, որ նրան կվերադարձնեն հայրենիք, սակայն այսօր նրա հայրը՝ սոցիոլոգ Բարսեղ  Գիշյանը հայտնել է, որ տղայի հոգեհանգստի օրվա եւ ժամի մասին կտեղեկացնի շուտով: Իսկ դա նշանակում է, որ Դավիթին վերադարձրել են սպանված...