Վագիֆ Խաչատրեանը հիւանդանոցն է, շուտով պիտի վիրահատուի, այս պահուն կը գտնուի Նորք-Մարաշ բժշկական կեդրոնի վերակենդանացման բաժանմունքին մէջ, այս մասին MediaHub-ին ըսած է Վագիֆ Խաչատրեանի դուստր Վերա Խաչատրեանը։
«Անչափ երջանիկ եմ, որ հայրս եկել է, իմ աղօթքները տեղ հասան: Պապաս ծերացել ա, էս 2 տարուայ մէջ շատ ա ծերացել, մի կողմից բանտը, միւս կողմից`աորտալ ստենոզ հիւանդութիւնը, միւս կողմից՝ կարօտը։ Շուտով սրտի վիրահատութիւն կ՚անեն, յետոյ հայրս կը վերադառնայ տուն, մեր ընտանիքը շատ երջանիկ է, սիրտս, քիչ է մնում, պայթի ուրախութիւնից: Որ լսեցի լուրը, չէի հաւատում»,-ըսած է Վերա Խաչատրեանը։
Յիշեցնենք, որ յունուար 14-ին չորս գերի վերադարձած է Հայաստան՝ այդ շարքին Վագիֆ Խաչատրեանը: