image

Ծնվել է գերությունից վերադարձած Նարեկի երրորդ որդին

Ծնվել է գերությունից վերադարձած Նարեկի երրորդ որդին

Այսօր Գորիսի բժշկական կենտրոնում ծնվել է 2020-ի դեկտեմբերի 15-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկ Սարդարյանի երրորդ որդին: Ծնողները նրան կոչել են Դավիթ: 

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը գերի էր ընկել մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմը՝ 2020-ի հուլիսի 8-ին՝ նախիջեւանյան սահմանից՝ Սիսիանի տարածաշրջանում, որտեղ զբաղվում էր անասնապահությամբ: Ադրբեջանը նրան, ի տարբերություն նախորդ տարիներին գերեվարված հայ զինվորների եւ քաղաքացիների, չի ներկայացրել որպես դիվերսանտ:

Հայաստանի ԱԱԾ-ն Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով հարուցել է քրգործ՝ մարդուն առեւանգելու հոդվածով:

Նարեկի գործը  հայ փաստաբանների միջոցով հասել էր նաեւ Մարդու իրավունքների եւրոպական դատարան: 

30-ամյա Նարեկը գերության մեջ մնացել է հինգ ամիս եւ վերադարձվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Ընտանիքը չի ուզում հիշել ծանր ամիսները, այլ մտածում է կյանքը  շարունակելու, ընտանիքն ամուր պահելու մասին: Շնորհավորում ենք Նարեկին եւ նրա կնոջը՝ Հերմինեին, ամուր կամքի եւ նորածին որդու ծննդյան առթիվ: