Թուրքիայում անցկացված Direklerarası Audience Choice Award մրցանակաբաշխության ժամանակ թուրք արվեստագետ Ահմեդ Սամի Օզբուդաքի հեղինակած «Կոմիտաս» ներկայացումը մրցանակներ է ստացել: Կոմիտասի դերը մարմնավորող թուրք դերասան Ֆեհմի Կարաարսլանը ստացել է «Լավագույն դերասան» մրցանակը, իսկ Ահմեդ Սամի Օզբուդաքը՝ «Հանդիսատեսի մրցանակը»: Թուրքական մամուլն անդրադարձել է հայ երգահանին նվիրված բեմադրությանը՝ նշելով, որ «Յոլճու թատերախումբը «Կոմիտաս» գործով ցույց է տալիս Կոմիտասի հիվանդության շրջանը:
Ներկայացմանը մասնակցում է նաեւ Պոլսո «Լուսավորիչ» երգչախումբը, որ կատարում է կոմիտասյան խմբերգեր: Մրցանակաբաշխության ժամանակ «Կոմիտաս» ներկայացումը թատերախմբի 21-րդ խաղն էր:
Հաջորդ ներկայացումը տեղի է ունենալու ապրիլի 24-ին՝ Գում Գափուի Սուրբ Որդվոց Որոտման եկեղեցում:
