Գիտեմ որ արդէն իմ սիրտը գրաւել ես,
Յօժար եմ նոյնիսկ իմ շունչը նուիրել քեզ,
Թէ որ իմանաս, գուցէ հասկանաս դու ինձ մի օր։
Ափսո՜ս, որ կեանքըս անցնում է երազի պէս,
Աւա՜ղ, որ կամքըս տրտում է իմ սրտի պէս,
Թէ որ իմանաս, գուցէ հասկանաս դու ինձ մի օր։
Յոգնել եմ քո վշտալի սիրոյ տառապանքից,
Զզուել եմ իմ այս կեանքի անվերջ երազանքից,
Ուզում եմ միայն ասել,
թէ իմ սէրը քե՛զ համար եմ պահել,
Ուզում եմ նորից ասել, թէ իմ սէրը քեզ համար եմ
մի՛շտ պահել,
Թէ որ իմանաս, գուցէ հասկանաս, դու ինձ մի օր։
Փախչում է խիղճըս արցունքիս հալածանքից,
Տանջում է միտքըս իմ սըրտի հառաչանքից,
Թէ որ իմանաս, գուցէ հասկանաս դու ինձ մի օր։
Թողել եմ բախտըս քո խօսքի կրակին մէջ,
Թաղել եմ յոյսըս քո սրտի երակին մէջ,
Թէ որ իմանաս, գուցէ հասկանաս դու ինձ մի օր։
Յոգնել եմ քո վշտալի սիրոյ տառապանքից,
Զզուել եմ իմ այս կեանքի անվերջ երազանքից,
Ուզում եմ միայն ասել,
թէ իմ սէրը քե՛զ համար եմ պահել,
Ուզում եմ նորից ասել, թէ իմ սէրը քեզ համար եմ
մի՛շտ պահել,
Թէ որ իմանաս, գուցէ հասկանաս, դու ինձ մի օր։
ԿԱՅԼԱԿ
(2006)
Կայլակ
«Սէր ու Կրակ» գիրքէն