Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան ողջ առողջ է։ Այս մասին իր դիմատետրեան էջով գրած է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի խօսնակ Արման Մուսինեան:
«Սոցցանցերում (ընկերային հարթակներ) եւ լրագրողական շրջանակներում լուրեր են տարածւում Նախագահ Տէր-Պետրոսեանի առողջական վիճակի վերաբերեալ: Տեղեկացնում եմ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականութեանը:
Նախագահը ողջոյններ է յղում իր առողջութեամբ հետաքրքրուողներին»,- գրած է Մուսինեան: