image

Ճապոնիայում նոր քաղաքական սկանդալ է հասունանում. Տոկիոյի նահանգապետին մեղադրում են կեղծիքի մեջ

Ճապոնիայում նոր քաղաքական սկանդալ է հասունանում. Տոկիոյի նահանգապետին մեղադրում են կեղծիքի մեջ

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին մեղադրում են կենսագրական տվյալներ կեղծելու մեջ։ Կոիկեն իր կենսագրությունում նշում է, որ 1976 թ. ավարտել է Կահիրեի համալսարանը, սակայն ընդդիմադիրները պնդում են, որ նրա դիպլոմը կեղծված է։ 

Կահիրեի համալսարանը տարածել է հայտարարություն, որ Կոիկեն իսկապես հանդիսանում է իրենց շրջանավարտ, բայց շատերը կասկածում են, որ Կոիկեն և համալսարանը գտնվում են հանցավոր համագործակցության մեջ։ Նախկին կուրսեցիների խոսքերով` Կոիկեն իսկապես սովորել է այդ համալսարանում, բայց չի ավարտել այն։ Կոիկեի նախկին օգնականներից մեկն էլ պնդում է, որ ինքն է օգնել կեղծել ավարտական դիպլոմը։

Թե ինչպես կանդրադառնա այս սկանդալը Կոիկեի քաղաքական կարիերայի վրա, թերեւս հայտնի կլինի նահանգապետի այս տարվա ընտրություններում։

Ճապոնագիտություն