image
Հրատապ լուրեր:

Քեզ կը սպասեմ

 Քեզ կը սպասեմ

Չեմ հաւատար թէ վերջապէս հասել եմ իմ մուրազին, 

Որպէս յատուկ կեանքի ընկեր, գտել եմ իմ փնտռածին: 

Եւ այսպէս քեզ սպասում եմ, մեր որոշ վայրը գաղտնի, 

Տեսնելով շատերուն աչեր, հիանում՝ քո աչերին:

 

Ժամեր են անցել դեռ չես եկել, 

Սպասելով քեզ՝ շատ եմ յոգնել, 

Որ իմանամ դեռ գալիս ես, 

Մինչեւ առտու, քեզ կը սպասեմ, 

Ժամեր են անցել, դեռ չես եկել, 

Յանցաւորը՝ գուցէ ես եմ, 

Սիրոյ անբախտ օրն եմ ծնուել, 

Քո սիրոյդ էլ նոյնպէս խաբուել:

 

Ինչ երեսով դեռ ժպտում ես, ասում ես՝ սէր, ներէ ինձ, 

Մի կասկածով մօտենում ես, կոչում ես զիս՝ սիրելիս: 

Ի՞նչ կարծում ես թէ պիտ ասեմ, չորցրել ես արիւնը սրտիս,

Մնացել եմ մեն-մենակ ես, եզերքը խոր անդունդին:

 

Ժամեր են անցել դեռ չես եկել, 

Սպասելով քեզ՝ շատ եմ յոգնել, 

Որ իմանամ դեռ գալիս ես, 

Մինչեւ առտու, քեզ կը սպասեմ, 

Ժամեր են անցել, դեռ չես եկել, 

Յանցաւորը՝ գուցէ ես եմ,

Սիրոյ անբախտ օրն եմ ծնուել, 

Քո սիրոյդ էլ նոյնպէս խաբուել:

 

Կայլակ

(2006)

«Սէր ու Կրակ» գիրքէն

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...