image
Հրատապ լուրեր:

«Քանքարավոր ընկեր» երգը Ջիվանին հորինել է Իսահակյանի մասին

«Քանքարավոր ընկեր» երգը Ջիվանին հորինել է Իսահակյանի մասին

Ավետիք Իսահակյանը, վերադառնալով արտասահմանից, պարզում է, որ սիրած աղջիկը` Շուշանիկ Մատակյանն ամուսնանում է:

 

Իսահակյան եւ Շուշանիկ

 

Այդ հարսանիքին` որպես աշուղ, հրավիրված էր Ջիվանին իր խմբով: Այս իմանալով` Իսահակյանը զայրանում է Ջիվանու վրա, որ համաձայնվել է իր երգով պատվել այդ հարսանիքը:

Մի օր, երբ մտավորականությունը հավաքված է լինում, Իսահակյանը, տեսնելով Ջիվանուն հյուրերի շարքում՝, բարձրաձայն ասում է.

 -Էս անուսում ռամիկն ի՞նչ գործ ունի ստեղ:

 Այս խոսքից վիրավորված՝ Ջիվանին չի պատասխանում վարպետին վիրավորանքով, այլ տեղում երգում է «Քանքարավոր ընկեր» երգը: Սակայն ներկաներից ոչ ոք չի իմանում, որ Ջիվանին երգը երգում է այդ պահին ստեղծագործելով։

 

«ՆՎԵՐ ԻՄ ՄԻ ԾԱՆՈԹԻՆ»

Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիլ,

Գոյությունըս գաղափարիդ վնաս չէ,

Դու քաղաքացի ես, ես գյուղական ծիլ,

Իմ բանջարս քու հանճարիդ վնաս չէ։

 

Ես խըսիր եմ գործում, դու ընտիր գորգեր,

Իզուր ես նեղանում ինձնից, մարդ-ընկեր

Ես եզներ եմ լծել, դու նժույգ ձիեր,

Սայլապանս կառավարիդ վնաս չէ։

 

Քեզ սրտով հարգում է, պատվում ՋԻՎԱՆԻՆ,

Դու միամիտ եղիր, գնա քու բանին,

Նա չի կարող հասնել այն աստիճանին,

Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ։